Roxette խումբը համերգներով հանդես կգա Ռուսաստանում
Շվեդական Roxette խումբը մտադիր է այս տարվա աշնանը համերգներով հանդես գալ Ռուսաստանում։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս մասին հաղորդվում է խմբի կայքում։
«Մարի Ֆրեդրիքսոնն ու Պեր Գեսլեն պատրաստ են կրկին կատարել բոլորի կողմից սիրված հիթերը։ Նրանց երգերը, որոնք ձայնագրվել են 10, նույնիսկ 20 տարի առաջ, մինչ այսօր լսում են, դրանք միլիոնավոր երկրպագուների սրտերում են»,- հաղորդվում է կայքում։
Շրջագայությունը կսկսվի Հեռավոր Արևելքում երկու համերգով։ Իսկ եզրափակիչ համերգը կկայանա մոսկովյան «Կրոկուս սիթի հոլ»-ում նոյեմբերի 21-ին։










