«Եվրատեսիլ 2014»-ի հաղթողն է Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան.Արամ MP3-ն 4-րդ տեղն զբաղեցրեց

02:26 • 11.05.14

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` իր «Rise like a phoenix» երգով:

 

Հայաստանի մասնակից Արամ MP3-ն իր «Not Alone» երգով  գրավեց 4-րդ տեղը:

 

Առաջին միավորը Հայաստանի օգտին տվեց Մոնտենեգրոն` 10 միավոր, Ռուսաստանի Դաշնությունից ստացանք 8, Ֆրանսիայից` 12, Լատվիայից` 10, Մակեդոնիայից` 8, Բելառուսից` 10, Ավստրիայից` 12, Ուկրաինայից` 10, Վրաստանից` 12:

 

Հայաստանը 8 միավոր տվեց Բելառուսի, 10 միավոր` Ռուսաստանի, 12 միավոր` Մոնտենեգրոյի ներկայացուցչին:

 

Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդների ներկայացուցիչ «The common on linnets» խումբը իր «Colm after the storms» երգով, իսկ երրորդ տեղը Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենը «Undo» երգով:

 

Այսպիսով «Եվրատեսիլ 2015»-ը կանցկացվի Ավստրիայում:

 

Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց 26 երկիր՝ Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Հունաստան, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդերլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:

 

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2006թ-ին: