Քրիստոնեական ինքնությունից հրաժարվելու քայլ Եվրոպայում. Ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքը Կոնչիտա Վուրստի հաղթանակին

22:59 • 11.05.14

Ռուս ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է Ավստրիայի սկանդալային ներկայացուցչի հաղթանակը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում` այն անվանելով «քրիստոնեական ինքնությունից հրաժարվելու քայլ Եվրոպայում»:


Ինչպես գրում է News.ru.com կայքը` Ռուս ուղղափառ եկեղեցին որևէ կերպ չի մեկնաբանել այն փաստը, որ Կոնչիտա Վուրստ բեմական կեղծանվամբ ելույթ ունեցող տղամարդը ռուս հանդիսատեսի քվեարկության արդյունքում հայտնվել է երրորդ տեղում:


«Սա ժամանակակից աշխարհում չարի մշակութային օրինականացման առաջին օղակն է, նոր մշակութային նորմերի ամրապնդման փորձ», - աղբյուրը մեջբերում է եկեղեցու տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդի խոսքը:


Հիշեցնենք, որ Կոնչիտա Վուրստը հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում Rise Like a Phoenix երգով: