Ներշնչանք. Անհատական ցուցահանդես Նարեկացի արվեստի միությունում

12:00 • 11.05.14

«Նարեկացի» արվեստի միությունում գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանը մայիսի 12-ից կներկայացնի իր աշխատանքների անհատական ցուցահանդեսը` «Ներշնչանք» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից։ 

Արմեն Թորոսի Բոյախչյանը ծնվել է 1974թ.: Նա ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանը: Սա գեղանկարչի 1-ին անհատական ցուցահանդեսն է: Ցուցահանդեսը կգործի 10 օր: