Ռուսաստանում առաջարկում են թույլ չտալ Կոնչիտա Վուրստի մուտքը երկիր

15:59 • 12.05.14

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ խնդրելով թույլ չտալ «Եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում հաղթած Կոնչիտա Վուրստին համերգ տալ Ռուսաստանի տարածքում։

 

Ինչպես նշում է ntv.ru-ն, Միլոնովի կարծիքով՝ անհայտ սեռի այդ արարածի բեմական կերպարն ու կատարած երգերը վիրավորական են Ռուսաստանի, ինչպես նաև ցանկացած այլ երկրի բնակչության մեծ մասի համար։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա «Եվրատեսիլում» հաղթել է «բեղավոր լեդի» Կոնչիտա Վուրստը, ով իրականում բացահայտ միասեռական Թոմ Նոյվիրտն է։ Սակայն Վուրստը «Եվրատեսիլի» միակ արտասովոր հաղթողը չէ. 1998թ. մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Իսրայելի ներկայացուցիչ տրանսսեքսուալ Դանա Ինթերնեշնլը։