Պելեն ցանկանում է One Direction փոփ խմբի անդամ դառնալ
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն Սան Պաուլոյում ներկա է գտնվել հայտնի One Direction խմբի համերգին, որի ժամանակ խմբի անդամ դառնալու ցանկություն է հայտնել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mirror-ին։
Պելեի ներկա գտնվելու մասին խմբի անդամները չեն իմացել։ 73-ամյա բրազիլացին դուրս է եկել «Մորումբի» մարզադաշտի բեմ, երաժիշտներին հանձնել իրենց անուններով վերնաշապիկներ և հայտարարել, որ նրանց մեծ երկրպագուն է և կցանկանար միանալ կազմին որպես կիթառահար։
«Շատ եմ սիրում ձեր խումբը։ Ես կիթառ եմ նվագում, և մի անգամ մենք միասին որևէ բան կանենք։ Ես չեմ ցանկանում ֆուտբոլ խաղալ, սակայն կիթառ կնվագեմ։ Բարի գալուստ Բրազիլիա և հաջողություն ձեզ»,- ասել է Պելեն։
Պարբերականը նշում է, որ, ըստ լուրերի, One Direction-ի մենեջերը և Պելեի ներկայացուցիչներն արդեն համատեղ աշխատանքի վերաբերյալ բանակցություններ են վարում։










