Առաջի՞ն դեպքն է, որ «Եվրատեսիլում» Կոնչիտա է հայտնվել, չպե´տք է մասնակցել «Եվրատեսիլին». Շ. Պետրոսյան
Առաջի՞ն դեպքն է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Կոնչիտա է հայտնվում: Չպե´տք է մասնակցել «Եվրատեսիլին»:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանը ներկայացնող Արամ MP 3 –ի՝ 4-րդ տեղը զբաղեցնելու փաստին և այդ առիթով ծավալված «ազգային ողբերգությանը»:
«Չմասնակցե´լ, որովհետև քաղաքականությունը մեզ վիրավորում է: Մենք շատ լավ գիտենք մեր պատմությունը, մենք շատ լավ գիտենք մեր ձեռբերումներն ու պրոբլեմները, մեր թշնամին, մեր գեոպոլիտական: Եվ այդ ամեն ինչից ելնելով՝ ամեն անգամ ֆիասկո ենք ապրում այդ փառատոնում: Ամե՛ն անգամ»,-ասաց Շուշան Պետրոսյանը:
Նրա մասնագիտական գնահատմամբ՝ Արամ MP 3 –ի հատկապես՝ երկրորդ կատարումը փայլուն էր, իսկ Կոնչիտայի մասին ասաց. «Նորմալ երգել է ինքը, իմ ոճը չէ, հնաոճ է էդ կարգի երգեցողությունը: Ես, այնուամենայնիվ, մնալով երաժշտության մարդ, ուզում եմ ասել, որ արտաքին բաներին գնում են էն արվեստագետները, որոնք ասելու բան չունեն բեմում: Այսինքն՝ ես մտածում եմ, որ եթե ինքը հանդես գար ոչ այդ կերպարով, հաստատ չէր հաղթելու: Ինքը գրագետ, ստաբիլ, բայց՝ չհուզող երգեցողությամբ հանդես եկավ»:










