Ֆանի Արդանը Մոսկվայում կներկայացնի իր 2-րդ ռեժիսորական աշխատանքը
Ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը պատրաստվում է այսօր մոսկովյան հանդիսատեսին ներկայացնել իր 2-րդ ռեժիսորական աշխատանքը՝ «Կպչուն ռիթմեր» ֆիլմը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Անցած տարվա վերջին Արդանը ֆրանսիական կինոյի փառատոնի շրջանակներում այս ֆիլմն արդեն Ռուսաստան բերել էր, սակայն այն ժամանակ «Կպչուն ռիթմերը» չէր գնվել ռուսական կինովարձույթի համար։ Իսկ այժմ հայտնի է, որ այն մեծ էկրան կբարձրանա հունիսի 5-ին։
Ֆիլմը պատմում է ոմն Մարգոյի մասին, ով հրաժարվել է երաժշտական փայլուն կարիերայից՝ հանուն Ֆուրիոյի հետ հարաբերությունների, և այժմ փորձում է պահպանել այն, ինչ մնացել է իրենց սիրուց։ Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել է Արդանի վաղեմի ընկեր Ժերար Դեպարդյոն։










