Լեդի Գագան ստիպված կլինի փոխել Դուբայում նախատեսված իր շոուն

18:00 • 13.05.14

Երգչուհի Լեդի Գագան ստիպված կլինի փոխել Դուբայում սեպտեմբերին նախատեսված իր ելույթի շոուն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Այդ մասին հայտնել է AMI Live ընկերությունը՝ Դուբայի շոուի երեք կազմակերպիչներից մեկը։

 

Ինչպես ընդգծում են միջոցառման մենեջերները, փոփոխությունները հարկավոր են՝ հաշվի առնելով Դուբայի «մշակութային ավանդույթները»։