«Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով՝ Մայր Աթոռի Մատենադարանում

11:00 • 13.05.14

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 16-17-ը  տեղի կունենա «Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից։

Գիտաժողովը կազմակերպվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի նախաձեռնությամբ և համագործակցությամբ ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:

Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 20 զեկուցողներ, հրավիրյալներ, պետական համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ: Այն կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում:

 

«Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով՝ Մայր Աթոռի Մատենադարանում