Գեղարդ, Սուրբ Մարիա Մագդալենա, Սուրբ Պետրոս. աշխարհի ամենախորհրդավոր ժայռափոր եկեղեցիները (լուսանկարներ)

08:35 • 13.05.14

Աշխարհի ամենատպավորիչ եկեղեցիները հաճախ ներկայանում են բարձր առաստաղներով, բարձր ու խոշոր սյոուներով, սակայն երբեմն եկեղեցու իրական վեհությունն զգալու համար անրաժեշտ է այցելել ստորգետնյա կոթողներ:


Հիսուս Քրիստոսը Պետրոս առաքյալին անվանեց այն ժայռը, որի վրա «կկառուցի իր եկեղեցին»: Այս մասին գրում է Huffington Post-ը և ներկայացնում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ժայռափոր եկեղեցիներն ու տաճարները:


Ժայռափոր եկեղեցիներն ու վանքերը կառուցվել են եկեղեցու պատմության սկզբից ի վեր՝ որպես հեռավոր ու վեհաշուք վայրերում հոգևոր ուժ գտնելու եղանակ: Ժայռերի ներսում փորագրված կամ քարանձավներում կառուցված եկեղեցիները իրենց վեհությամբ հաճախ գերազանցում են քաղաքային տաճարներին ու վիտրաժային պատուհաններով եկեղեցիներին:

 

Սենթ Սայմոն եկեղեցին, որը հայտնի է նաև որպես քարանձավ-եկեղեցի Կահիրեի մոտակայքում գտնվող Մոկատամ գյուղում: Շաբաթը մեկ անգամ հարյուրավոր մարդիկ հավաքվում են քարանձավ-եկեղեցում՝ Սուրբ աղոթքից հետո: St. Simon the Tanner վանքն ամենամեծն է և ամֆիթատրոն ունի, որը տեղավորում է 20000 հանդիսականի: Այն կառուցվել է 10-րդ դարում:

monastery of saint simon


Սերբիական ուղղափառ ստորգետնյա եկեղեցին Ավստրալիայի Քուբեր-Փեդի քաղաքում:

coober pedy church


Համայնապատկերը փոքրիկ քարանձավային մատուռից՝ Հունաստանին պատկանող Կիկլադներ կղզում՝ Էգեյան ծովի ափին:

cave church


Panagria Hrysospiliotissa (Սուրբ Աստվածածնի մատուռը քրանձավում) իրենից ներկայացնում է քարանձավ Դիոնիսոսի տաճարի տակ, Հունաստան:

cave church


Կոլումբիայի Սիպակիրայի տաճարը ստորգետնյա հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը կառուցված է աղի հանքավայրի 200 մետր երկարությամբ թունելների միջով:

zipaquira


Ֆրանսիայի Սենթ-Բոմ լեռներում կառուցված Սուրբ Մարիա Մագդալենա քարանձավ-եկեղեցին

cave church


Քարանձավային եկեղեցիներ Թուրքիայում (Գորեմ)

 

church goreme


Piedigrotta եկեղեցին Իտալիայում

 

cave church


Callao քարանձավ-մատուռը Ֆիլիպիններում

 

callao cave


Սենթ Անտուանի էրմիտաժը և մատուռը Գալամուս կիրճի հատակին

 

cave church


Սուրբ Պետրոսի քարանձավային եկեղեցին Թուրքիայի Հաթայ նահանգում

 

cave church


Agioi Saranta քարանձավային եկեղեցին Կիպրոսում

cave church


Գեղարդի ժայռափոր վանքի գավթում գտնվող ժամատուն-դամբարանը, Հայաստան

 

geghard


Ուղղափառ քրիստոնեական վանքը կառուցվել է ժայռի ներսում՝ Արևմտյան Ափին: Գայթակղության վանքը, որը կառուցվել է 6-րդ դարում՝ քարանձավի գագաթին, ըստ ավանդազրույցի, համարվում է այն վայրը, որտեղ Հիսուսը 40 օր ու գիշեր պաս է պահել:

 

cave church


Mihalich քարանձավ-եկեղեցին Բուլղարիայում

 

mihalich church


Օրհնված թագավորի մատուռը Wieliczka աղի հանքավայրում, Կրակով, Լեհաստան: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասն է կազմում:

 

cave chapel


Սուրբ Ստեփանի քարանձավային եկեղեցին Բուդապեշտում, Հունգարիա

 

budapest cave church


Jonas քարանձավները Ֆրանսիայի Օվերն նահանգում

 

cave church


Փոքրիկ ստորգետնյա մատուռ՝ կառուցված ժայռի ներսում Կանարյան կղզիների Գրան Կանարիա կղզու Barranco de Guayadeque հարթավայրում:

 

cave chapel


Տղամարդն աղոթում է քարանձավ-մատուռում։ Հարավային Աֆրիկա

 

 cave church