Դերասաններ, որոնք հանուն դերի զոհել են սեփական գեղեցկությունը (լուսանկարներ)
Մենք սովոր ենք հայտնի դերասաններին միշտ անթերի տեսքով տեսնել տարբեր միջոցառումներին, կարմիր գորգերին ու ամսագրերի էջերին։
Եվ գաղտնիք չէ, որ դերասանական տաղանդից զատ շատերին երկրպագուներ հավաքելու հարցում օգնում է հենց ֆիզիկական գեղեցկությունն ու հմայքը, սակայն երբեմն դերասանները ստիպված են լինում հրաժարվել գայթակղիչ արտաքինից՝ այս կամ այն դերը ստանալու, ինչպես նաև ապացուցելու համար, որ արտաքինն իրենց համար առաջնային չէ։
Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է հոլիվուդյան մի շարք դերասան-դերասանուհիների, որոնք հանուն դերի զոհել են սեփական գեղեցկությունը՝ անճանաչելիորեն կերպարանափոխվելով մեծ էկրանին։
«Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմի համար մկանուտ Կրիստիան Բեյլը վերածվել է «ցմփորի»՝ մի քանի կգ ավելորդ քաշ հավաքելով։
«Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում նկարահանված Մեթյու ՄքՔոնահին նիհարել է 20 կգ՝ ուղղակի անճանաչելի դառնալով հանդիսատեսի համար։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ֆիլմում ոչ թե ՄքՔոնահին է, այլ նրա «ստվերը»։ Սակայն այս կերպարանափոխումն արդարացրել է իրեն, ու դերասանն արժանացել է «Օսկարի»։
Հայտնի սրտակեր Լեոնարդո դի Կապրիոն Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում ստրկատիրոջ դերի համար հրաժարվել է իր հրեշտակային արտաքինից։
Թիլդա Սուինթոնն այն դերասանուհիներից է, ովքեր սիրում են մշտապես փորձարկումների ենթարկել իրենց արտաքինը։ «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմի համար սպիտակամորթ Սուինթոնը վերածվել է 90-ամյա կնճռոտ կնոջ։
Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Չեփմենի մասին «Գլուխ 27» ֆիլմում գլխավոր կերպարին մարմնավորելու համար գեղեցկադեմ Ջարեդ Լետոն ֆասթ ֆուդի միջոցով գիրացել է 20 կգ-ով։ Սակայն նկարահանումներից ամիսներ անց նա վերադարձել է նախկին տեսքին՝ կրկին լուսանկարվելով բաց ֆոտոշարքերում։
Շիկահեր գեղեցկուհի Շարլիզ Թերոնը միասեռական մոլագարի մասին պատմող «Հրեշը» ֆիլմի նկարահանումների ժամանակ «հրեշտակից» վերածվել է անճանաչելի էակի՝ գիրանալով 13 կգ-ով։
Փխրուն ավստրալուհի Նիկոլ Քիդմանը թեև հնարավորություն չի ունեցել իր գեղեցկությամբ փայլել «Ժամացույցը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է գրող Վիրջինիա Վուլֆին, սակայն դրա դիմաց արժանացել է «Օսկարի»։
Դերասանուհի Ռենե Զելվեգերն ու նրա հերոսուհի Բրիջիթ Ջոնսն իրականում ծայրահեղ տարբեր կերպարներ են. Ռենեն՝ փխրուն ու նուրբ, իսկ Բրիջիթը՝ թմբլիկ ու անզգույշ։


















