Բրոդվեյում բեմադրվել է մյուզիքլ՝ Թուփաք Շակուրի երգերի մոտիվներով (տեսանյութ)

09:39 • 13.05.14

Թուփաք Շակուրը, անկասկած, ամենակարևոր և հայտնի կերպարներից է նախորդ դարի 90-ականների հիփ-հոփի աշխարհում։ Իր ընդամենը 6 տարվա կարիերայի ընթացքում նա շատ բան է արել երաժշտության համար՝ 25 տարեկանում իր ողբերգական մահից հետո թողնելով մեծ ժառանգություն, որը փոխանցվում է սերնդեսերունդ, գրում է buro247.ru-ն։

 

Բրոդվեյան նոր Holler If You Hear Me մյուզիքլի հիմքում Թուփաքի երգերն են։ Պրեմիերան նախատեսված է հունիսի 19-ին։ Այն պատմություն է, որը բացահայտում է ընկերության, ընտանիքի, վրեժխնդրության, փոփոխությունների և հույսերի թեման Թուփաքի երգերի ներքո։

 

Բեմադրության վրա աշխատել են պարուսույց Ուեյն Սիլենտոն, պրոդյուսեր Քենի Լեոնը, ինչպես նաև Թոդ Քրեյդլերը, ով գրել է մյուզիքլը։ Գլխավոր դերը կատարել է գրող և ռեփեր Սաուլ Ուիլյամսը։


Բեմադրությունում կհնչեն այնպիսի անմար հիթեր, ինչպես «California Love», որով էլ կսկսվի մյուզիքլը։
 

Տեսանյութը՝ այստեղ։