Salvatore Ferragamo-ն 600.000 եվրո է հատկացրել Ֆլորենցիայի պատկերասրահներից մեկի վերանորոգման համար
Salvatore Ferragamo ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ 600.000 եվրո են հատկացրել Ֆլորենցիայի գլխավոր պատկերասրահներից մեկի՝ Ուֆիցիի 8 սրահների վերանորգման համար։ Այդ ֆինանսական օգնությունը թույլ կտա թանգարանին մեկ տարվա ընթացքում վերանորոգել սրահները և ցուցադրել 15-րդ դարի մոտ 50 աշխատանք, որոնք մինչ այդ պահվում էին պահեստներում, գրում է buro247.ru-ն։
«Մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը և նախաձեռնությունների հովանավորչությունը, որոնք ուղղված են արվեստի առաջխաղացմանը նրա բոլոր ձևաչափերում, մեր բրենդի աշխատանքի մի մասն է։ Մենք ցանկանում ենք վերադարձնել այդ տարածքին երբեմնի վեհությունը՝ հագեցնելով ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի այն կրկին կարողանան վայելել տեղացիները և Ֆլորենցիայի հյուրերը»,- պատմել է ընկերության նախագահ Ֆերուցիո Ֆերագամոն։










