Վինսենթ Վան Գոգի՝ 40 տարի առաջ անհետացած կտավը հայտնաբերվել է չհրկիզվող պահարանում

23:08 • 13.05.14

Իսպանացի հարկային տեսուչները չհրկիզվող պահարանում ստուգումներ անելիս կտավ են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանում է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին:


Ինչպես հայտնում է Huffington Post-ը՝ Reuters-ին հղումով, հոլանդացի վարպետի այդ աշխատանքն անհետացել էր 40 տարի առաջ: Տեղեկատվությունը հաստատել է իսպանական El Mundo պարբերականը, որից հետո նշվել է, որ կտավն անվանվել է «Ցորենի արտը՝ կիպարիսներով», որը պատկերվել է 1889-ին:

 

Հովերգական կտավը վերջին անգամ ցուցադրության է ներկայացվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Kunsthistorisches Museum գեղարվեստապատմական թնագարանում:

 

Այժմ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու, թե ինչպես կարող էր կտավը հայտնվել չհրկիզվող պահարանում և արդյո՞ք այն գողացվել է, թե՞ ոչ:


Վան Գոգը իմպրեսիոնիզմի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է, ում գործերը ամենաարժեքավորներն են աշխարհում: Նկարիչը հոգեկան հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո ինքնասպան է եղել 1890-ին:

 

Vincent van Gogh. Campo de trigo con cipreses(1889).