«Հավիտենական սեր» նկարների շարքը՝ Շառլ Ազնավուրին
Մայիսի 14-ին Շառլ Ազնավուրը արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել է հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասել է, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի, նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի՝ բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:
Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն է հայտնել է նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։










