Դու միշտ կաս. գյումրեցիները Մարկ Սաղաթելյանի հիշատակին համերգ են կազմակերպել

13:43 • 14.05.14

Շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչը) ֆեյսբուքի իր էջում Մարկ Սաղաթելյանի հիշատակին կազմակերպված համերգի պաստառն էր տեղադրել։


Tert.am-ի հարցին, թե ով է համերգի կազմակերպիչը, պատասխանեց. «Կազմակերպիչը գյումրեցի է, համերգը Գյումրիում է կայանալու, իսկ համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Մարկի գերեզմանի կառուցմանը»։

Հիշեցնենք, որ հայտնի հաղորդավար Մարկ Սաղաթելյանը 2013թ. հուլիսի 31-ին իր մահկանացուն կնքեց «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր նախորդ օրը տեղափոխվել էր արյան սուր լեյկոզ ախտանիշով։