Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարան կբացվի (լուսանկարներ)
Նյու Յորքում մայիսի 21-ին պաշտոնապես իր դռները կբացի 2001թ. սեպտեմբերի 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերի վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարանը, գրում է nydailynews.com-ը։
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ով 8 տարի առաջ մեկնարկած նախագծի ղեկավարն է և թանգարանի գլխավոր մենեջերը, ասել է, որ «քաղաքն այս թանգարանի կարիքն ուներ, ինչպես նաև երկիրն ու աշխարհը»։
Մայիսի 21-ին քաղաքի ամենամեծ թանգարաններից մեկը կբացվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ մասնակցությամբ։
2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ էին ուղղել Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրել են «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բեն Լադենին:
























