Christie's աճուրդում Նյումանի կտավը վաճառվել է ռեկորդային գնով՝ 84.2 մլն դոլարով
Christie's աճուրդի տան գարնանային վաճառքի ընթացքում ամենաթանկ կտավը, որը վաճառվել է 84.2 մլն դոլարով, եղել է Բառնեթ Նյումանի «Սև կրակ I» աբստրակտ աշխատանքը։
Այդ գումարը դարձել է նոր ռեկորդ գեղանկարչական աշխատանքների աճուրդում, հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Կտավի արժեքը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը մեկ տարի առաջ կրկին սահմանել էր Նյումանի կտավը. նրա «Onement VI»-ը վաճառվել էր 43.8 մլն դոլարով։










