Պիկասոյի փարիզյան արվեստանոցը պետության պահպանության տակ կառնվի

13:18 • 14.05.14

20-րդ դարի լավագույն նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասոյի փարիզյան արվեստանոցը, որը գտնվում է Գրան Օգյուստեն փողոցում, ներառվել է պետության պահպանության տակ գտնվող պատմական ու ճարտարապետական օբյեկտների ցանկում։

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, օրենքով պահպանության տակ կառնվի շինության ճակատային մասը, ինչպես նաև վերին 2 հարկերը, որոնք Պիկասոն զբաղեցրել է, երբ դարձել է հարուստ ու ճանաչված նկարիչ։

 

Պիկասոն այս արվեստանոցը վարձակալել էր 1937-1955թթ. ընթացքում։ Նույն շենքում նկարիչը նաև ապրել է։