Պետք է շարժառիթ լինի բիզնեսի համար. եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի. Կարեն Ճշմարիտյան (տեսանյութ)

15:13 • 14.05.14

Հայ խոշոր գործարարների հետ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին ասաց, թե ընդհանուր տնտեսության զարգացման վերաբերյալ հարցեր էին քննարկվում, որպեսզի խոշոր արտադրողներն ու սպառողները ծանոթ լինեն Կառավարության հետագա ծրագրերին:


Հարցին, թե ինչ երաշխիքներ կունենան ներդրողները, Կարեն Ճշմարիտյանն ասաց, թե այդ երաշխիքները գալիս են աշխատանքով, ծրագրերով, ծրագրերին հետևողականությամբ, կոնկրետ ներդրումային ծրագրերին աջակցելով, ներդրում անողի համար ճիշտ շարժառիթներ ստեղծելով:


«Այսինքն՝ էական չէ դա 100 միլիոն դոլար է, թե 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, դա պետք է շարժառիթ լինի, հատկապես՝ բիզնեսի համար: Եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի: Իսկ դա ներդրումային լավագույն միջավայրն է, ներդրողի համար լավագույն պայմաններն են, որ կան, որ Կառավարությունը իր իրավասությունների շրջանակներում կարող է դա տրամադրել՝ սա ընդհանուր գաղափարախոսությունն էր»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:


 

Պետք է շարժառիթ լինի բիզնեսի համար. եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի. Կարեն Ճշմարիտյան (տեսանյութ)