Ադելը գլխավորել է Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ երաժիշտների ցանկը

17:39 • 15.05.14

26-ամյա երգչուհի Ադելը գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ երաժիշտների ցանկը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Ցանկն ամեն տարի կազմում է Sunday Times թերթը: Ցանկում են հայտնվում 30 տարեկանը չբոլորած երաժիշտները։

Երրորդ ձայնասկավառակի թողարկմանը պատրաստվող Ադելի կարողությունը գնահատվում է 45 միլիոն ֆունտ ստերլինգ՝ անցյալ տարվա համեմատ այն ավելացել է 15 միլիոն ֆունտ ստերլինգով:

 

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են բրիտանացի դիջեյ Քելվին Հարիսը և One Direction խմբի հինգ անդամները:

 

 

Այս տարի ցանկում են հայտնվել նաև Arctic Monkeys խմբի անդամ Ալեքս Թըրները և Mumford&Sons խմբի անդամները։