Չեմ ուզում հավատալ, որ հետերոսեքսուալությունը իսպառ վերացել է. Ավետ Բարսեղյան
Հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը չի ուզում հավատալ, որ Եվրոպայում Կոնչիտայի հաղթանակով ի ցույց դրվեց, որ «նորմալ հետերոսեքսուալությունն իսպառ վերացել է»:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ավետ Բարսեղյանը՝ ի պատասխան հարցի, թե կարծիքներ էին հնչում, որ չպետք է մասնակցենք «Եվրատեսիլին», քանի որ Կոնչիտա Վյուրստի հաղթանակով Եվրոպան ցույց տվեց, որ մեզ անհարիր արժեքային համակարգ է քարոզում:
«Չեմ կարծում, որ լիովին էդպես է. էս տարին էր, էսպես ստացվեց, չեմ կարծում, որ երգի, մեղեդու, նորմալ տեսակի վերջը դրվել է … համենայն դեպս՝ ուզում եմ հավատալ, որ այդպես չէ: Որ նորմալ հետերոսեքսուալությունն իսպառ վերացել է: Գուցեև՝ հաջորդ տարիների մեր պատվիրակությունը առաջին հորիզոնականում լինի»,-ասաց Ավետ Բարսեղյանը:
Նա այն կարծիքին չէ, որ երգի մրցույթի արդյունքը կանխորոշված էր, բայց ասաց, որ այն ցույց է տալիս Եվրոպայի գերտոլերանտությունը «նմանատիպ երևույթի հանդեպ»:
«Հատկապես՝ մի քանի երկրների 12 միավորը ցույց տվեց, որ տոլերանտ են և կարողանում են ընկալել այն, ինչը մեզ համար դեռ փառք Աստծո՝ ընկալելի չէ»,-հավելեց հեռուստահաղորդավարը:
Նա հայ հասարակությանը առաջարկում է մի կողմ թողնել «այդ ավտրիացի անհեթեթությանը» և կենտրոնալ Արամի հաղթանակի վրա:
Ավետ Բարսեղյանը Արամի և Գարիկի երգի՝ չորրորդ հորոզիոնականը գրավելը համարում է հաղթանակ, քանի որ Ռուսաստանի պես մեծ երկիրն անգամ 7-րդ հորիզոնականում էր: Բայց նրանք, ըստ Ավետ Բարսեղյանի, կարողացան Ռուսաստանը նեկայացնող քույրերին այնպիսի թև ու թիկունք դառնալ, որ մենք էլ պետք է մտածենք նույնը մեր երգիչների համար անելու մասին:










