Ժերար Դեպարդյոն երկու նոր ֆիլմ կներկայացնի Կաննի կինոփառատոնում
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն Կաննի 67-րդ կինոփառատոնում կներկայացնի 2 նոր աշխատանք։ Ֆիլմերից մեկը՝ «Բարի գալուստ Նյու Յորք», արդեն մեծ հետաքրքրություն և շոկ է առաջացրել արևմտյան մի շարք քաղաքական և ֆինանսական շրջանակներում։
Ֆիլմը, որում Դեպարդյոն կատարել է գլխավոր դերը, մասամբ հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կենսագրության վրա. 2011թ. գարնանը նա ստիպված էր հրաժարական տալ միջազգային սկանդալի պատճառով, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ Դեպարդյոն կներկայացնի «Երազանքի լիգա» ֆիլմը, որտեղ նա կատարել է ՖԻՖԱ-ի հայտնի նախագահ Ժյուլ Ռիմեի դերը։ Ֆիլմը դիտելու համար Կանն կժամանի ՖԻՖԱ-ի գործող ղեկավար Յոզեֆ Բլատերը։










