Էդիտա Պիեխայի ներկայացուցիչը հերքում է, թե երգչուհին սրտի կաթված է ստացել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պիեխայի ներկայացուցիչը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե երգչուհին սրտի կաթված է ստացել Սևերոդբինսկում կայացած համերգի ժամանակ: Այս մասին հաղորդել է Риа Нововсти-ին:
«Նման բան չի եղել, պարզապես երգչուհին վատ է զգացել: Հետազոտությունը սրտի կաթված չի արձանագրել»,-իր խոսքում նշել է Իրինա Տուլուբևան: Նա ավելացրել է, որ համերգը որոշակիորեն կրճատվել է:
Տուլուբևայի խոսքով՝ ներկա պահին 76-ամյա երգչուհին գտնվում է իր տանը, այլ ոչ թե հիվանդանոցում, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները:










