Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթը բացվել է Մայքլ Լիի «Ուիլյամ Տերներ» ֆիլմով

21:26 • 15.05.14

Կաննի 67-րդ ամենամյա փառատոնի գլխավոր մրցութային ծրագիրն սկսվել է բրիտանացի ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Տերներ» լիրիկական ֆիլմի ցուցադրությամբ:


Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը՝ այն նկարահանված է վավերագրական ֆիլմի դասական ժանրում: Այն պատմում է հայտնի անգլիացի նկարիչ Ուիլյամ Տերների կյանքի վերջին 25 տարվա մասին, ով համարվում է համաշխարհային արվեստի ոլորտում հզոր իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը:


Մայքլ Լիի խոսքով՝ նրան առաջին հերթին՝ հետաքրքրել է հանճարի ներաշխարհում առաջացող լարվածությունը, որը բերել է հայտնի ստեղծագործությունների արարմանը:

 

Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է հայտնի անգլիացի դերասան Տիմոտի Սպոլլը: