Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ ֆիլմը Կաննի կինոփառատոնում հայտնվել է սկանդալի կենտրոնում

12:17 • 15.05.14

Կաննում մայիսի 14-25-ն անցկացվող կինոփառատոնի բացումը սկսվել է առաջին աղմկահարույց սկանդալով։ Մոնակոյի իշխանական տան ներկայացուցիչները հրաժարվել են մրցույթի հրավերից՝ ի նշան փառատոնին ներկայացված «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի դեմ բողոքի։

Գլխավոր դերում հանդես է եկել Նիկոլ Քիդմանը։ Ֆիլմը նվիրված է հոլիվուդյան աստղ, իշխանուհի Գրեյս Քելիին՝ իշխան Ալբեր 2-րդի մորը, ով ողբերգական մահով մահացել է 1982-ին, գրում է ДНИ.ru-ն։

 

Իշխանական ընտանիքի կյանքի չափազանց ազատ մեկնաբանությունը, որն իրեն թույլ է տվել ռեժիսոր Օլիվյե Դաանը, վրովվեցրել է Մոնակոյի ղեկավարներին դեռևս ֆիլմի ստեղծման փուլում։ Մոնակոյում պահանջել են փոփոխել սցենարը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։ Ալբեր 2-րդը պաշտոնապես հայտարարել է, որ «ֆիլմը բացարձակ կենսագրական չէ»։ Իշխանական տան ներկայացուցիչներն առաջարկել են պրոդյուսերներին պարզաբանումների ցուցակ, որոնք պետք է անել սցենարում, սակայն այդ ամենն անտեսվել է։

 

«Ֆիլմի նպատակն իշխանական պատմության իրականությունը ներկայացնելը չէ»,- նշել է պրոդյուսեր Պյեր Անժ Լե Պոգամը։ Իսկ ռեժիսորն ասել է, որ թեև սյուժեն բարդ է, սակայն իրենք «ոչ մի վատ բան չեն նկարահանել»։

 

Իշխանական տան բոյկոտը չի անդրադառնա ֆիլմի վրա. այն հայտնվել է մրցութային ծրագրում և վարձույթում կհայտնվի Կաննում պրեմիերայի հաջորդ իսկ օրը։


Փառատոնի կազմակերպիչները համարել են, որ ֆիլմը լիովին համապատասխանում է բացմանը. հենց Կաննում է 1955-ին կայացել Գրեյս Քելիի և Ռենյե 3-րդի առաջին հանդիպումը։