Մեթյու ՄքՔոնախիի հետ հանդիպումը կվաճառվի աճուրդում
Ամերիկացի օսկարակիր դերասան Մեթյու ՄքՔոնախին հնարավորություն է տվել իր երկրպագուներին պայքարել նոր ֆիլմի պրեմիերային իրեն ուղեկցելու իրավունքի համար։ «Interstellar» ֆիլմի պրեմիերան կկայանա 2014թ. նոյեմբերի 5-ին, գրում է loveradio.ru-ն։
Ժամադրությունը կվաճառվի աճուրդում, որի հաղթողը հնարավորություն կունենա շփվել աստղի հետ և նույնիսկ լուսանկարվել։ Որպես հաճելի անակնկալ՝ հնարավորություն կտրվի ընտրել Dolce & Gabbana խանութից զգեստ՝ կարմիր գորգով անցնելու համար։
Աճուրդից ստացված միջոցները կնվիրաբերվեն դերասանի սեփական հիմնադրամին՝ Just keep livin, որը ստեղծվել է ավագ դասարանների աշակերտներին օգնելու համար, որպեսզի վերջիններս ավելի ակտիվ և առողջ կենսակերպ վարեն և պայքարեն վատ սովորույթների դեմ։
Ներկայում առաջարկված ամենաբարձր գինը 17.000 դոլարն է։










