Հոլիվուդյան հայտնի դերասանուհին խոստովանել է, որ իր իրական անունը Նիկոլ Քիդման չէ, և ինքն ավստրալուհի չէ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհին Instyle բրիտանական ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Նիկոլ Քիդմանը բնավ իր իրական անունը չէ, ինչպես նաև՝ որ ինքը Ավստրալիայում չի ծնվել:
Ինչպես ներկայացնում է ABC.es պարբերականը՝ հոլիվուդի ամենաճանաճված դերասանուհիներից մեկը՝ Նիկոլ Քիդմանը, և նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը կազմում են համաշխարհային կինոյի պատմության մի մասը: Հայտնի դերասանուհու անցյալի մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել նախկինում, որոնցում ամենատարբեր պատմություններ են ներկայացվել նրա մասին:
Այժմ «Մուլեն Ռուժ» ֆիլմի հերոսուհին խոստովանել է, որ իր իրական անունը սերում է իր իրական ծննդավայրից, որը Ավստրալիան չէ: Նիկոլ Քիդմանի իրական անունը Հոկուլանի է (Hokulani), որը նշանակում է «երկնային աստղ» այն լեզվով, որով խոսում են հավայան այն շրջանում, որտեղ ծնվել է կինոյի ապագա աստղը:
Դերասանուհու խոսքով՝ ինքը ծնվել է Օահու կղզում:










