Sony-ն գնել է Սնոուդենի մասին գրքի էկրանավորման իրավունքը
Sony Pictures ընկերությունը գնել է լրագրող Գլեն Գրինվալդի՝ Էդվարդ Սնոուդենի մասին գրքի էկրանավորման իրավունքը, հայտնում է Газета-ն՝ հղում անելով New York Times-ին։
Գրինվալդի «No Place to Hide: Edward Snowden, the NSA and the U. S. Surveillance State» անվանումով գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրոդյուսերները կլինեն Բարբարա Բրոքոլին և Մայքլ Ուիլսոնը։
ԱՄՆ ԱԱԳ նախկին աշխատակից Սնոուդենի մասին գրքի էկրանավորման նախաձեռնությունը վաղուց քննարկվում էր Sony ընկերությունում, սակայն պարզ չէր, թե ինչպես կարելի է նկարահանել ֆիլմ մի պատմության մասին, որը տեղի է ունենում իրական ժամանակում։










