Քվենտին Տարանտինոն Կաննի կինոփառատոնում կնշի «սպագետի-վեսթերն» ժանրի 50-ամյա հոբելյանը
Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ մտադիր է Կաննում տոնել «սպագետի-վեսթերն» ժանրի 50-ամյա հոբելյանը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ այս մասին մայիսի 13-ին տեղեկացրել են Կաննի 67-րդ կինոփառատոնի կազմակերպիչները:
Տոնական միջոցառումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ կինոփառատոնի գլխավոր մրցանակների հանձնման արարողությունից հետո: Հյուրերին կցուցադրեն A Fistful of Dollars «Մի բուռ փողերի հետևում» ֆիմը: Սերջիո Լեոնեի՝ 1964-ին թողարկված հենց այդ ֆիլմով է նշանավորվել «սպագետի-վեսթերն» ժանրի ծնունը:
Այս կինոնկարում իտալացի ռեժիսորը կիրառել է Հոլիվուդի հաջող փորձը վայրի արևմուտքի հետ ճապոնական սամուրայական ֆիլմերի համադրության գործում:
Քվենտին Տարանտինոն ճապոնական կինոյի որոշ տարրեր կիրառել է «Սպանել Բիլլին» ֆիլմում և գերազանց ներկայացրել է «սպագետի-վեսթերն» ժանրը «Ջանգոն ազատված» ֆիլմում:










