Black Sabbath-ի երաժիշտները մտածում են համերգային գործունեության դադարեցման մասին
Black Sabbath-ի խմբի կիթառահար Թոնի Այոմին Metal Hammer ամսագրին տրված հարցազրույցում նշել է, որ իրենք մտածում են համերգային գործունեության դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:
Այոմիի խոսքով՝ իրենց մասնակցությունը 2014 թվականի հունիսի 4-ին Լոնդոնի Hyde Park-ում կայանալիք British Summer Time փառատոնին հնարավոր է՝ վերջին ելույթը լինի: Դրանից հետո փառատոնի խումբը ապագա տուրերի ծրագրեր չունի:
Black Sabbath խումբը կարող է հրաժարվել համերգային գործունեությունից՝ Այոմիի առողջության վատթարացման պատճառով: 2012 թվականի հունվարին նրա մոտ լիմֆոմա է ախտորոշվել: Երգիչը բժիշկների հսկողության տակ է գտնվում: Նրա խոսքով՝ համերգները վատթարացնում են նրա առողջական վիճակը:










