Չինաստանի բնակիչներն այդպես էլ չեն տեսել «Եվրատեսիլի» հաղթողի դեմքը

18:00 • 16.05.14

Չինաստանի պետական ԶԼՄ-ները երկար են մտածել՝ հեռարձակել «Եվրատեսիլ- 2014» երգի մրցույթը, թե ոչ։ Հեռուստաընկերությունների ղեկավարներին ապշեցրել է Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը, ում այստեղ անվանել են «Միսս Մորուք», գրում է Комсомольская правда-ն։

 

Արդյունքում, չինական տպագիր ԶԼՄ-ները լուսաբանել են միջազգային մրցույթը՝ ոչ մի անգամ ցույց չտալով հաղթողի լուսանկարը։ Իսկ հեռուստաէկրաններին Կոնչիտայի դեմքը փակ է եղել սև քառակուսիով։

 

Չինական այլ լրատվական պորտալներ նույնպես սահմանափակվել են՝ հաղորդելով այն մասին, որ «Եվրատեսիլը» հաղթել է «Մորուքավոր գեղեցկուհի», և չեն տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր։

 

Չինաստանի սեռական փոքրամասնության ներկայացուցիչներն ըմբռնումով են մոտեցել տեղի ունեցածին։ Նրանցից մեկն, օրինակ, իր բլոգում գրաքննության մասին գրել է, որ ԶԼՄ-ները հեռարձակում են նաև ավագ սերնդի և գյուղական վայրերում բնակվողների համար։ Իսկ նրանք հաստատ չէին ցանկանա տեսնել Կոնչիտային բեմում։