Քեյթ Բլանշետը Կաննում Chopard-ի մրցանակներ է հանձնել երիտասարդ դերասաններին (լուսանկարներ)
Կաննի կինոփառատոնի շրջանակում Chopard ոսկերչական ընկերությունը մրցանակներ է հանձնել երիտասարդ և հեռանկարային դերասաններին, գրում է buro247.ru-ն։
Chopard ընկերության համագործակցությունը կինոփառատոնի հետ սկսվել է 16 տարի առաջ, երբ ոսկերչական տան վարպետները սկսեցին զբաղվել գլխավոր մրցանակի դիզայնով։
Ավելի ուշ՝ 2001-ին, Chopard-ը նախաձեռնեց իր իսկ անվան մրցանակ, որը յուրաքանչյուր տարի հանձնվում է Կաննի կինոփառատոնի շրջանակում։
Մրցանակը հանձնում են երիտասարդ և հեռանկարային դերասաններին՝ ի նշան իրենց կարիերայում հաջողակ մեկնարկի։ Chopard մրցանակը ստանում է երկու հոգի՝ դերասան և դերասանուհի։ Այս տարի հաղթողներին շնորհավորել է Քեյթ Բլանշետը։ Իսկ մրցանակներին արժանացել են 20-ամյա Ադել Էկզարկոպուլոսը և 22-ամյա Լոգան Լերմանը։
![]()

















