«Օսկար» մրցանակաբաշխության առաջին արարողությունից անցել է 85 տարի
«Օսկար» մրցանակաբաշխության առաջին արարողությունից անցել է 85 տարի, հայտնում է РИА Новости-ն։
ԱՄՆ-ի գլխավոր կինոմրցանակը՝ «Օսկարը», շնորհում է Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ակադեմիան։
Կինեմատոգրաֆի ոլորտում և դրա զարգացման գործում ունեցած ներդրման համար մրցանակ հանձնելու գաղափարը հնչեցրել է ակադեմիայի առաջին նախագահ Դուգլաս Ֆերբենքսը 1927թ. մայիսին, գրում է РИА Новости-ն։
1929թ. մայիսի 16-ին Լոս անջելեսի «Հոլիվուդ Ռուզվելտ» հյուրանոցի հանդիսությունների սրահում 270 հյուրերի ներկայությամբ կայացել է առաջին մրցանակաբաշխությունը։ Մեկ տարի անց իրադարձությունը լուսաբանել են մեծ թվով լրագրողներ, կայացել է ռադիոյով առաջին հեռարձակումը։
Առաջին մրցանակաբաշխության հաղթողների մասին հայտարարել են արարողությունից 3 ամիս առաջ։










