Աճուրդում Մարկ Ռոտկոյի եռագույն կտավը վաճառվել է 56.2 մլն դոլարով (լուսանկարներ)

17:27 • 16.05.14

Նյու Յորքում ավարտվում են ժամանակակից արվեստի աճուրդները. Sotheby's և Christie's աճուրդներին հաջորդել է Phillips-ը, որտեղ վաճառվել են Ուորհոլի, Բասկիայի, Ռիխտերի և շատ ուրիշների աշխատանքներ, գրում է buro247.ru-ն։

 

Երեկ կայացած աճուրդում 56.2 մլն դոլարով վաճառվել է Մարկ Ռոտկոյի «Անանուն (Կարմիր, երկնագույն, նարնջագույն)» (1955) անվանումով կտավը։

 

Վաճառքի ընթացքում 3 ռեկորդ է սահմանվել. Տաուբա Աուերբախի աշխատանքը վաճառվել է 1.8 մլն դոլարով, նյույորքցի նկարիչ Դանա Շուտցի աշխատանքը՝ 600.000 դոլարով, իսկ Ժան-Միշել Բասկիայի և Էնդի Ուորհոլի համատեղ աշխատանքը գնել են 11.4 մլն դոլարով։

 

«Մենք գոհ ենք աճուրդի արդյունքներից։ Ուրախ ենք, որ մասնակցում են հավաքորդներ ոչ միայն Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից, այլև Ասիայից և Հարավային Ամերիկայից։ Հաճախորդները հատկապես լավ էին արձագանքում երիտասարդ նկարիչներին, որոնք նոր են հայտնվել արվեստի շուկայում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք լոնդոնյան աճուրդին»,- նշել են Phillips աճուրդի ժամանակակից արվեստի բաժնի ղեկավարները։

Մարկ Ռոտկո

Марк Ротко.

Ժան- Միշել Բասկիա

Картина Марка Ротко продана за $56,2 млн на Phillips (фото 1)

Գերհարդ Ռիխտեր

Герхард Рихтер.