Կաննում ուկրաինացի լրագրողը փորձել է մտնել դերասանուհի Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ (լուսանկարներ)
Կաննի կինոփառատոնի շրջանակում «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» մուլտֆիլմի պրեմիերային «Անճոռնի Բետին» սերիալի աստղ Ամերիկա Ֆերերան, որը հնչյունավորել է մուլտհերոսներին, կարմիր գորգին ներկայացել է ճերմակ զգեստով, ինչն էլ դարձել է տհաճ միջադեպի պատճառ։ Երեկոյի թեժ պահին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի թղթակից Վիտալի Սեդյուկը դուրս է վազել և մոտեցել աստղերին։ Տղամարդը պառկել է հատակին, բարձրացրել դերասանուհու զգեստը և գլուխը մտցրել նրա շրջազգեստի տակ, գրում է Комсомольксая правда-ն։
Ամերիկա Ֆերերան հանկարծակիի է եկել հարձակումից, բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցներն արագ հեռացրել են ուկրաինացի լրագրողին և հանձնել ֆրանսիական ոստիկանությանը։
Սեդյուկը հայտնի է իր արարքներով. նա առաջին անգամ չէ, որ սկանդալներ է սարքում հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ տարբեր արարողությունների ժամանակ։ Այս տարվա հունվարին Դերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ նա ծնկի է եկել դերասան Բրեդլի Կուպերի առաջ և փորձել դիպչել նրա տաբատին։ Նույն «հնարքը» նա արել է մեկ այլ հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ Սանտա Բարբարայում։

























