Կաննի կինոփառատոնին աստղերը հանդես են եկել նիգերացի աշակերտուհիների պաշտպանությամբ

10:14 • 18.05.14

Այս օրերին ընթացող Կաննի կինոփառատոնին աստղերը կոչ են արել ազատ արձակել նիգերացի աշակերտուհիներին, որոնց առևանգել էին իսլամիստները, հայտնում է «Էխո Մոսկվին»:


Մասնավորապես, մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը և ֆրանսիացի կինոաստղ Ժյուլի Գայեն (ով հայտնի էր դարձել ավելի շատ Ֆրանսիայի նախագահի հետ սիրային կապից) կարմիր գորգին հայտնվել են համապատասխան կոչերով պաստառներով:


Դերասանուհիների պաստառներին եղել է ինտերնետում հայտնի հեշթեգը՝ #վերադարձրեքմերաղջիկներին (#saveourgirls), որով հանդես էր եկել նաև ԱՄՆ-ի առաջին տիկինը:


Մեկ ամիս առաջ «Բոկո հարամ» ծայրահեղական կազմակերպության ներկայացուցիչները Նիգերիայի հյուսիսում հարձակվել էին դպրոցի վրա ու առևանգել ավելի քան 200 աղջիկների: Կազմակերպության առաջնորդը առաջարկել էր աշակերտուհիներին փոխանակել իրենց ձերբակալված զինյալների հետ: Նիգերիայի կառավարությունը հրաժարվել էր այդ գործարքից: