Կաննի կինոփառատոնում ներկայացվել է անհետացած Boeing-777-ի մասին ֆիլմ թրեյլերը (տեսանյութ)
Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում կայացել է Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 անհետացած ինքնաթիռի մասին ֆիլմի թրեյլերի պրեմիերան, հայտնում է Al Arabiya-ն։
The Vanishing Act վերնագրով ֆիլմի ռեժիսորը հնդիկ Ռուպեշ Փոլն է, ով նաև ներկայացել է որպես սցենարիստ։ Նշվում է, որ սցենարը գրելու համար նրանից պահանջվել է 3 շաբաթ։ Թրեյլերը նկարահանվել է հնդկական Բոմբեյ քաղաքում՝ 6 օրվա ընթացքում։
Փոլը մտադիր է ֆիլմը նկարահնել ԱՄՆ-ում և Հնդկաստանում՝ ծախսելով մոտ 3.5 մլն դոլար։ Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարվա աշնանը։
Հիշեցնենք, որ 227 ուղևորով ու 12 հոգանոց անձնակազմով ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին՝ Մալայզիայի մայրաքաղաքից դեպի Պեկին թռչելու ժամանակ։ Որոնողական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել, և օդանավի բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։
/p>










