Ջոն Մալկովիչին առաջարկել են ԿԳԲ-ի գործակալի դերը «Ռեյգան» ֆիլմում

19:57 • 18.05.14

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասին ֆիլմի պրոդյուսերները «Վտանգավոր կապեր» ֆիլմի հերոս Ջոն Մալկովիչին առաջարկել են մարմնավորել ռուս լրտես Վիկտոր Պետրովիչի դերը, ով լրտեսում է Ռեյգանին` սկսած Հոլիվուդում նրա կարիերայի սկզբից մինչ Վաշինգտնում նախագահական աթոռին հասնելը:


Ինչպես գրում է Lenta.ru-ն` Ռեյգանի պատմությունը կներկայացվի ԿԳԲ-ի (Պետական անվտանգության կոմիտե) գործակալի աչքերով մինչ այն օրը, երբ Վիկտոր Պետրովիչն անհաջող մահափորձ իրականացրեց արդեն ընտրված նախագահի նկատմամբ:


«Ռեյգան» ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Փոլ Քենգորի երկու բեսթսելերները` «Աստված և Ռոնալդ Ռեյգան. Հոգևոր կյանք» և «Խաչակիրը. Ռոնալդ Ռեյգան ևԿոմունիզմի անկումը»: