Մոնիկա Բելուչին Կաննում ներկայացրել է իր մասնակցությամբ «Հրաշքներ» ֆիլմը (լուսանկարներ)

10:05 • 19.05.14

Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին 2014թ. Կաննի կինոփառատոն է բերել «Հրաշքներ» ֆիլմը, որում կրքոտ իտալուհին մարմնավորում է թագուհուն։
 

Ինչպես նշում է Tatler-ը, բամբասկոտներին, սակայն, «Հրաշքներից» առավել հետաքրքրում է Բելուչիի մասնակցությամբ «Ծիր կաթինի վրա» ֆիլմը, որի նկարահանումների ժամանակ, ըստ տարածված լուրերի, Բելուչիի ու ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի միջև բուռն սիրավեպ է սկսվել։
 

Անդրադառնալով ֆիլմի պրեմիերային Բելուչիի արտաքին տեսքին՝ աղբյուրը նշում է, որ դերասանուհին ինչպես միշտ նախապատվությունը տվել է Dolce&Gabbana բրենդին՝ սկզբում ներկայանալով սև շղարշից կարված ռոմանտիկ զգեստով, իսկ հետո՝ իր գեղեցիկ մարմինն ընդգծող ալ կարմիր զգեստով։