Ջասթին Թիմբերլեյքը Billboard Music Awards-ի ժամանակ 7 մրցանակ է ստացել (լուսանկարներ)
Լաս Վեգասում կայացած Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը 7 մրցանակ է ստացել, այդ թվում հաղթել է գլխավոր՝ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Imagine Dragons խումբը ստացել է 5 մրցանակ, որոնց թվում՝ «Լավագույն ռոք դուետ կամ խումբ» անվանակարգում։ Երգչուհի Լորդը ճանաչվել է «տարվա բացահայտում», իսկ նրա «Royals» երգը հաղթել է «Լավագույն ռոք երգ» անվանակարգում։
Մրցանակների են արժանացել նաև կատարողներ Լյուկ Բրայանը, Էմինեմը և Մարկ Էնթոնին։
Billboard Music Awards-ը շնորհվում է յուրաքանչյուր տարի։ Grammy և American Music Awards մրցանակների նման այն նույնպես ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից է ԱՄՆ-ում։











































