Հայտնի դերասանները Կաննի կինոփառատոն են ժամանել զրահապատ մեքենաներով (լուսանկարներ)

16:11 • 19.05.14

«The Expendables 3» ֆիլմի հանրահայտ դերասանները ֆիլմի գովազդային արշավի շրջանակներում Կաննի կինոփառատոն են ժամանել զրահապատ մեքենաներով։ Նրանք «զբոսնել» են լողափին, այնուհետ կանգ առել Carlton հյուրանոցի հարևանությամբ, հայտնում է Корреспондент-ը։

Առաջինը ժամանել են Սիլվեստեր Ստալոնեն, Հարիսոն Ֆորդը, Մել Գիբսոնը և Ջեյսոն Սթեթհեմը ձյուդոյի վարպետ Ռոնդա Ռոուզի հետ։

 

Հաջորդ զրահապատ մեքենայով ժամանել են Անտոնիո Բանդերասը, Առնոլդ Շվարցենեգերը և այլ դերասաններ։ Ռազմական մեքենաների ընթացքի ժամանակ դերասանները լուսանկարվել են, ողջունել երկրպագուներին և նույնիսկ ինքնալուսանկարներ արել («սելֆի»)։

ԶԼՄ-ների տվյալներով՝ մեքենաները գովազդի համար ուղարկվել էին Մեծ Բրիտանիայից։