Կոլիզեյը լվանում են 2.000 տարվա մեջ առաջին անգամ
Իտալիա մեկնել պատրաստվող զբոսաշրջիկներն անհամբերությամբ սպասում են Կոլիզեյի մաքրմանը։ Կառույցը, որը մոտ 2.000 տարեկան է, առաջին անգամ կթարմանա, կմաքրվի, ամբողջությամբ նոր և իր իրական տարիքից ավելի փոքր տեսք կստանա, գրում է Комсомольская правда-ն։
Լվանալու գործընթացը սկսվել է սեպտեմբերին և գնահատվում է մոտ 11 մլն եվրո։ Կոլիզեյի մաքրումը, որի համար մասնագետները հաճախ օգտվում են նույնիսկ ատամի խոզանակներից և փոքր վրձիններից՝ դժվարհասանելի հատվածները մաքրելու համար, անցկացվում է Հռոմի հյուրերի աչքի առաջ։ Թեև Կոլիզեյը մոտ 2.000 տարեկան է, հատկապես շատ է կեղտոտվել վերջին 3-4 տասնամյակների ընթացքում։ Հռոմի փողոցներում մեքենաների քանակն ավելացել է, իսկ օդը՝ ավելի աղտոտվել։
Կոլիզեյը եղել է Հին Հռոմի ամենախոշոր ամֆիթատրոնը։ Այն բացվել է 80 թ. և մոտ 5 դարերի ընթացքում տեղավորել է 35.000 հանդիսատես։










