Սենեգալում 11-ամյա աղջիկը զույգ երեխա է լույս աշխարհ բերել

11:23 • 19.05.14

Սենեգալցի 11-ամյա աղջիկը, ով 10 տարեկանում բռնաբարության է ենթարկվել, լույս աշխարհ է բերել զույգ տղաների, քանի որ, ըստ երկրում գործող օրենքների, նա իրավունք չուներ անցանկալի հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատել։ Նշվում է, որ աղջկա տղաները ծնվել են հղիության 7-րդ ամսում և լիովին առողջ են։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք աղջիկը գոհ է, որ իրեն բռնաբարողն այժմ բանտում է, նա ասել է, որ կցանկանար տղային սպանված տեսնել, քանի որ նրա պատճառով ինքն այժմ չի կարողանում դպրոց հաճախել։

 

Վերհիշելով կատարվածը՝ աղջիկը պատմել է, որ դա եղել է իրենց հարևանը, ով աղջկան միայնակ է բռնացրել ու կյանքը խլելու սպառնալիքով բռնաբարել նրան։