Իրանցի դերասանուհու համբույրը Կաննի կինոփառատոնում բարկացրել է երկրի իշխանություններին
Իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին առաջացրել է իսլամական պետության իշխանությունների զայրույթը, երբ Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ համբուրել է կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբի այտը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դերասանուհու այս քայլը, իրանական իշխանությունների կարծիքով, հրապարակայնորեն վիրավորում է իրանցի կանանց բարոյականությունը։
«Միջազգային միջոցառումներին մասնակցողները պետք է զգույշ լինեն իրենց քայլերում, որպեսզի իրանցիներն աշխարհին չներկայացվեն վատ կերպարով»,-ասել է Իրանի մշակույթի նախարար Հոսեյն Նուշաբադին։
1979թ. տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրանցի կանանց արգելվում է ֆիզիկական կոնտակտի մեջ մտնել տղամարդկանց հետ, որոնք իրենց ընտանիքի անդամը չեն։










