Մայքլ Ջեքսոնի հոլոգրամը «ելույթ է ունեցել» Billboard Awards-ին (տեսանյութ)
Հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի հոլոգրամը «ելույթ է ունեցել» Billboard Awards երաժշտական մրցանակների հանձնման արարողությանը, հայտնում է Associated Press-ը։
Հանրահայտ երգչի հոլոգրամը հայտնվել է Slave to the Rhythm ստեղծագործության հնչեցման ժամանակ, որը Ջեքսոնի հետմահու Xscape ալբոմից է։
Ելույթը շլացրել է Լաս Վեգասի MGM Grand Garden Arena-ի հանդիսատեսին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի դաշնային դատարանը թույլատրել էր օգտագործել Մայքլ Ջեքսոնի հոլոգրամը: Ջեքսոնի հոլոգրամի վրա աշխատել էր Ջոն Թեքսթորը, ով ավելի վաղ ստեղծել էր Թուփակ Շակուրի հոլոգրամը:










