Թոմի Լի Ջոնսը Կաննում ներկայացրել է իր «Տեղացին» վեսթերնը
Հայտնի ամերիակցի ռեժիսոր Թոմի Լի Ջոնսը Կաննի 67-րդ կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում ներկայացրել է վեսթերն ժանրում նկարահանված «Տեղացին» (The Homesman) դրաման:
Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС –ը` ֆիլմում տղամարդու գլխավոր դերը մարմնավորել է Թոմի Լի Ջոնսը, իսկ կնոջ գլխավոր դերակատարը Հիլարի Սոունկն է:
«Այս ֆիլմով ցանկացել եմ ցույց տալ, թե ինչ դժվարությամբ է ստեղծվել ԱՄՆ կոչվող երկիրը», - մամլո ասուլիսում նշել է Թոմի Լի Ջոնսը:
Ֆիլմի իրադարձությունները վերաբերում են 19-րդ դարի կեսերին: Սյուժեի համաձայն` գլխավոր հերոսուհին պետք է երեք գիտակցությունը կորցրած կնոջ սայլով տեղափոխի Միջին Արևմուտքից Արևելք` քաղաքակրթության օջախ: Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում բարդ ու վտանգավոր ճանապարհորդության ժամանակ:










