Աշխարհի միակ ռոբոտային ռոք խումբը ցուցադրվել է Մոսկվայում (լուսանկարներ)
Գերմանական Compressorhead ռոք խումբը, որը բաղկացած է բացառապես ռոբոտ երաժիշտներից, ներկայացվել է Մոսկվայում կայացած Միջազգային անդրոիդ ցուցահանդեսի շրջանակներում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Compressorhead-ը համարվում է աշխարհում միակ ռոբոտային ռոք խումբը, որի անշունչ անդամներն ունեն 1.5 մ բարձրություն։
Խմբի 3 անդամները ստեղծվել են մետաղի ջարդոնից. դրանցից առաջինը նվագում է թմբուկ, մյուսը՝ բաս կիթառ, իսկ 3-րդը՝ սովորական կիթառ։
Բացի ռոբոտային խմբից Մոսկվայում ներկայացվել են 40-ից ավելի ռոբոտներ՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ասիայից և Նոր Զելանդիայից։














