Լիտվացի երաժիշտը ջութակ է նվագում մարդու մազերի վրա (տեսանյութ)

10:40 • 19.05.14

Վիլնյուսի բնակիչ Տադաս Մաքսիմովասին յուրահատուկ ելույթ կազմակերպելու գաղափար են հուշել իր երկար մազերը։ Նա որոշել է Փողոցային երաժիշտների օրը յուրահատուկ նշել՝ սովորական լարերի փոխարեն ջութակ նվագել մարդու մազերի վրա, գրում է Комсомольская правда-ն։

 

Իր պլանն իրականացնելու համար երաժիշտը դիմել է ջութակահար Էյմանտաս Բելիկասին։ Նախապատրաստական աշխատանքներում նրանք ներառել են նաև փորձառու վարսահարդարի, ով մազերը մանր-մանր բաժանել է և հատուկ նյութ քսել՝ մազերին չորություն տալու համար։ Այնուհետ Բելիկասը զգուշությամբ ձգել է Տադասի մազերը ջութակի վրա և նվագել։ Իսկ վերջում նա ճաղատացել է։